ՌՌոզա Խաչատրյան

Օրենքը դեռ տարիներ առաջ պետք է արդիականացվեր. Տիգրան Հակոբյան

Օրենքը դեռ տարիներ առաջ պետք է արդիականացվեր. Տիգրան Հակոբյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ օրենքն արդիականացնելու ժամկետները կորցրել են, այն դեռ տարիներ առաջ պետք է արդիականացվեր: Հակոբյանը նաև նշել է, որ նոր օրենքը պետք է նոր անուն ունենա: Այն պետք է կոչվի ոչ թե «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին», այլ «Հեռարձակման մասին» կամ «Տեսալսողական ծառայությունների մատուցման և մատուցողների մասին»: 

«Ամբողջ աշխարհը տեխնիկական վերահսկողությունից անցում է կատարում բովանդակային վերահսկողության: Այսօր մեդիատեսալսողական ծառայություններ մատուցողները կարող են օգտվել տասնյակ այլ հարթակներից, որոնք շատ արագ տեմպերով զարգանում են: Վերահսկելով միայն վերգետնյա հեռարձակողներին՝ մենք իրենց դնում ենք շատ ծանր վիճակի մեջ: Հեռուստաընկերությունների զարգացումը Հայաստանում դանդաղում է այն պատճառով, որ տեսալսողական ծառայություններ մատուցողները ընդհանրապես չեն վերահսկվում և ազատ են թե՛ բովանդակության մեջ, թե՛ հեղինակային իրավունքի խախտման, թե՛ լեզվական նորմերի և այլ առումներով»,- նշել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ պետք է հեռուստատեսությունների տեխնիկական լիցենզավորումը վերացվի, բայց խիստ լիցենզավորվեն այդ տեսաձայնային ծառայությունների մատուցման ուղիները:

«Այսինքն՝ անում ես՝ ինչ ուզում ես, ազատ ես համացանցում, ազատ ես այն հարթակներում, որոնք հեռուստատեսություն չեն համարվում, բայց եթե դու մտնում ես այդ դաշտ, ապա պետք է ենթարկվես խիստ բովանդակային սահմանափակումների»,- նշել է ՀՌՀ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մշակված չեն բովանդակային վերահսկողության ստանդարտները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում