ՌՌոզա Խաչատրյան

Կառավարությունը հավանություն տվեց Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Հարցով զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ այժմ Հայաստանում միջազգային գրականության միայն 2 տոկոսն է հասանելի կույրերի, տեսողության կամ ընթերցանության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար:

«Պայմանագրով սահմանվելու է, թե ինչ է աշխատանքը, այսինքն՝ այդ մտավոր սեփականության օբյեկտը ո՛րն է, ի՛նչ է նշանակում ձևաչափը համապատասխանեցնել, որո՛նք են այն իրավասու մարմինները և ի՛նչ նպատակով այդ աշխատանքների ձևաչափը փոփոխել: Եթե որևէ ՀԿ փորձի մտավոր սեփականության իրավունքով պաշտպանված գործ թարգմանել բրայլյան շրիֆտով, ապա Մարաքեշի համաձայնագիրը թույլ կտա առանց հեղինակի թույլտվության համապատասխան գործողությունն իրականացնել: Համաձայնագրի դրույթները նաև գրադարանների վրա են տարածվում»,- նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում