ՎՎարդան Հովսեփյան

ԱԻՆ-ում հաստիքներ չեն կրճատվելու

ԱԻՆ-ում հաստիքներ չեն կրճատվելու

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով և ԱԻ նախարարի հրամանով սահմանված կարգով արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու նպատակով, օպտիմալացման եղանակով, իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները: 

Կենտրոնական ապարատի կրճատվող հաստիքները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող թվաքանակը: Փոփոխությունների արդյունքում փրկարար ծառայության աշխատանքը դառնալու է առավել արդյունավետ, նախարարության որդեգրած կանխարգելման և արագ արձագանքման քաղաքականությանը՝ առավել պատրաստ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում