Մոնսերատ Կաբալյեի խորհրդանշական համերգը Արցախում

Մոնսերատ Կաբալյեի խորհրդանշական համերգը Արցախում

Արցախցիները աշխարհահռչակ սոպրանոյին ճանապարհել են չդադարող ծափերով: Ստեփանակերտի հրապարակում կայացած համերգը նվիրված էր  զինադադարի կնքման 20-ամյակին:

Անցած տարվա հունիսին առաջին անգամ լինելով Արցախում՝ համաշխարհային փառքի հասած երգչուհին խոստացավ նորից վերադառնալ և եկավ: Երկրագնդի վրա երեք կետեր կան, ուր Մոնսերատ Կաբալյեն միշտ ցանկություն ունի վերադառնալու՝  Երուսաղեմ, Վատիկան և Արցախ:

Երգչուհին այս անգամ Արցախ է ժամանել դստեր ընտանիքի հետ:  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում սոպրանոն վարպետության դաս է տվել:  Հիմնովին վերանորոգված ուսումնարանում այսուհետ գործելու է Մոնսերատ Կաբալյեի անվան երգեցողության դասարան, ինչը հաճելիորեն ուրախացրեց երգչուհուն:

Արցախցիները աշխարհահռչակ սոպրանոյին ճանապարհել են չդադարող ծափերով: Ստեփանակերտի հրապարակում կայացած համերգը նվիրված էր  զինադադարի կնքման 20-ամյակին:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում