Վոլգոգրադի մարզում բնակվող ՀՀ քաղաքացիները հյուպատոսական խորհրդատվություն են ստացել

Վոլգոգրադի մարզում բնակվող ՀՀ քաղաքացիները հյուպատոսական խորհրդատվություն են ստացել

Վոլգոգրադում ու նաեւ մարզում բնակվող Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացի հնարավորությունը ստացան տեղում օգտվել հյուպատոսական ծառայություններից: Ռուսաստանի Հարավային Դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը պարբերաբար արտագնա ընդունելություններ է կազմակերպում այն քաղաքացիների համար, ովքեր ի վիճակի չեն հասնել Դոնի Ռոստով:

Հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանի խոսքով՝  դիմողների մեջ քիչ չեն  հայրենիք վերադառնալ ցանկացողները: Հայկական հյուպատոսություն դիմած երիտասարդներից շատերը ցանկություն են հայտնել վերադառնալ՝ համալրելու Հայկական բանակի շարքերը: Վոլգոգրադից հետո հյուպատոսության աշխատակիցների հաջորդ կանգառները կլինեն Ստավրոպոլը, Կիսլովոդսկն ու Վլադիկավկազը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում