ՌՌոզա Խաչատրյան

Հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի. Berner Zeitung

Հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի. Berner Zeitung

Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին։ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել է երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։ 

Մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ և արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։ 

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում և որևէ պատվիրատու չունի. «Հայտնում ենք, որ հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի»,- պատասխանել են թերթի խմբագրությունից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառավարությունը «Berner Zeitung» թերթին որևէ հոդվածի պատվեր չի կատարել, իսկ պետական բյուջեից վերոնշյալ հրապարակման համար որևէ գումար չի հատկացվել։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում