ՆՆարե Թադևոսյան

Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը

Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը

Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները ևս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում