Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի թեկնածուներին: Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 24-ը՝ ժամը 18:00-ը:
«Տարվա լավագույն մարզչի» կոչման համար կպայքարեն 8 մասնագետներ.
Արմեն Ադամյան, «Ալաշկերտ» Երևան
Վարդան Բիչախչյան, «Շիրակ» Գյումրի
Արմեն Գյուլբուդաղյանց, Հայաստանի ազգային հավաքական
Աբրահամ Խաշմանյան, «Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական
Դավիդ Կամպանյա, «Լոռի» Վանաձոր
Վարդան Մինասյան, «Արարատ-Արմենիա» Երևան
Ալեքսանդր Տարխանով, «Փյունիկ», Երևան
Իլշատ Ֆայզուլին, «Ուրարտու», Երևան










