ՌՌոզա Խաչատրյան

Մարիաննա Մխիթարյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

Մարիաննա Մխիթարյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ 

Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ  թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի: 

1992 թ.-ից  աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում