ՎՎարդան Հովսեփյան

Փոփոխություններ՝ Ryanair ավիաընկերության չվացուցակում. Քաղավիացիայի կոմիտե

Փոփոխություններ՝ Ryanair ավիաընկերության չվացուցակում. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ Իտալիայի օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից սույն թվականի հունվարի 14-ին հայտարարվել է գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի ժամանակով ժամը 13:00-17:00-ը, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են:

Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:

Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝

Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին՝ Միլանի ժամանակով ժամը 08:40-ին,

Երևան – Միլան FR4457 չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:20-ին, ​

Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին՝ Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին,

Երևան – Հռոմ FR4455 չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:20-ին: ​ ​

Ուղևորներին հորդորում ենք հետևել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում