ՌՌոզա Խաչատրյան

ՄԻՊ-ը ուսումնասիրում է Եղվարդի և Աչաջրի ծննդատների փակման հարցը

ՄԻՊ-ը ուսումնասիրում է Եղվարդի և Աչաջրի ծննդատների փակման հարցը

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։ Մասնավորապես, Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են նաև համապատասխան բուժանձնակազմերի բողոքները։

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն և համապատասխան մարզպետարաններ։

Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ավելի վաղ Մարալիկի ծննդատան փակման հետ կապված հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ, ինչպես նաև գրավոր հարցում է ուղարկել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում