Մի ֆոտոյի պատմություն. թեյ, լույս եւ ստերեո

Մի ֆոտոյի պատմություն. թեյ, լույս եւ ստերեո

Լուսանկարիչ Դիանա Ուոլկերը 20 տարի շարունակ լուսանկարել եւ լուսաբանել է Սպիտակ տանը տեղի ունեցած յուրաքանչյուր իրադարձություն: Բացի այդ, նա նաեւ Սթիվ Ջոբսի մոտ ընկերն է եղել: Վերջինիս հայտնի լուսանկարների հեղինակը հենց Դիանան է:

Դիանան պատմել է, որ առաջին անգամ Ջոբսին հանդիպել է 1982-ին` Time ամսագրի ֆոտոսեսիայի ժամանակ: Այդ հանդիպմանը Ջոբսն ուսանողական հանրակացարանի մի սենյակում զրուցում էր Ստենֆորդի մի խումբ  ուսանողների հետ: Լուսանկարիչը հիշում է, որ այդ օրը շատ բարդ էր լուսանկարել Ջոբսին: Հենց այդ ընթացքում էլ լուսանկարիչը մտերմացավ Ջոբսի հետ եւ այնուհետեւ բազմիցս լուսանկարեց նրա թե' պաշտոնական հանդիպումները, ելույթները, ե'ւ թե նրա առօրեան:

1982-ի դեկտեմբերի 15-ին Դիանան լուսանկարել է Ջոբսին Կալիֆորնիա նահանգի իր տանը: Հյուրասենյակում, որտեղ  հավերժացել էր լուսանկարը, համարյա ոչինչ չկար, տանտերը նստած էր հատակին` հյուրասենյակի կենտրոնում: Հետագայում Ջոբսը հիշել է, որ  շատ սիմվոլիկ շրջան էր իր կյանքում, իրեն ոչինչ հարկավոր չէր՝ ընդամենը մի բաժակ թեյ, լույս եւ ստերեո:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում