ԱԱրսեն Մկրտչյան

Խորվաթիան Գլխավոր քարտուղարություններին հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին

Խորվաթիան Գլխավոր քարտուղարություններին  հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին

Հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարություններին՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։

Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում:

Խորվաթիան 18-րդ երկիրն է, որ տեղեկացրել է Գլխավոր քարտուղարությանը: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում