ՌՌոզա Խաչատրյան

Երևանում ու մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

Երևանում ու մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: 

Գորիս-Սիսիան և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Սևան, Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Զանգակատուն-Ելփին ավտոճանապարհին ձյուն է տեղում:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում