ՆՆարե Ոսկանյան

Կնոջ սեռը թիրախավորելով վիրավորելը մերժելի է. ՄԻՊ

Կնոջ սեռը թիրախավորելով վիրավորելը մերժելի է. ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը, առավել ևս նրա սեռը թիրախավորելով, համարում է բացարձակ մերժելի երևույթ:  Թաթոյանն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից ուղղված հայտնի հայտարարությունը:

«Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով, ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։ Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում»,- գրել է Թաթոյանը: Պաշտպանը շեշտել է՝ կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Կարեն Սարուխանյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել: Կարեն Սարուխանյանն իր հարցազրույցում, անդրադառնալով Հովսեփյանի՝ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման վերաբերյալ մեկնաբանությանը, մասնավորապես նշել էր, որ նա պետք է խոսի ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով, ապա ավելացրել էր՝ ամուսնացիր՝ կանցնի։  Ամուսնանալու հորդորը սոցցանցերում  քննարկումների և քննադատությունների էր արժանացել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում