ՌՌոզա Խաչատրյան

Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի ֆրանսերեն տարբերակը` այս մասին հայտնում է ermenihaber-ը։ 

Այդ կապակցությամբ պատմաբանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le monde պարբերականին։ Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը ժխտողները հաճախ հիմնականում պնդում են, թե 1915-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։

«Սպանության հրամաններն ի չիք են դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խոր արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղթահարել քաղաքականապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում  հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամն ընդգծել է. «Դա պատմական որոշում էր։ Այն խորհրդանշեց հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում եմ ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովրդի բարոյական հաղթանակը»։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում