ՌՌոզա Խաչատրյան

«Զվարթնոց» օդանավակայանի հորդորը նոր ավիաուղիներից օգտվողներին

«Զվարթնոց» օդանավակայանի հորդորը նոր ավիաուղիներից օգտվողներին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ֆեյսբուքի էջում գրառում է արվել, որով քաղաքացիներին հորդորում են հնարավոր խնդիրներից խուսափելու համար նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող՝ ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման կանոնակարգին։

«Շուտով հայկական շուկայում չվերթեր կսկսեն իրականացնել բյուջետային ավիաընկերությունները, որոնց մատուցած ծառայությունները տարբեր են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։

Ուստի հնարավոր խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող՝ ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման կանոնակարգին։
Հիշեցնենք, որ տոմսն ավիաընկերության և ուղևորի միջև ուղևորային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայմանագիր է։
Տոմսերի հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը»,- նշվում է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում