ՎՎարդան Հովսեփյան

«Բարսելոնայի» մարզիչը, հնարավոր է, պաշտոնանկ արվի

«Բարսելոնայի» մարզիչը, հնարավոր է, պաշտոնանկ արվի

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը երկուշաբթի առավոտյան կքննարկի թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը:

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է արտահերթ ժողով հրավիրել և քննարկել ակումբը խաղային ճգնաժամից դուրս բերելու տարբերակները:

Մարզական մամուլը գրում է, որ ժողովի ավարտից հետո «Բարսելոնան» կհայտարարի Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվել էր «Ատլետիկոյին» և դուրս մնացել  պայքարից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում