ՆՆարե Ոսկանյան

Գլխավոր դատախազը հանդիպել է տարբեր տարիներին նորածիններին կորցրած մայրերին

Գլխավոր դատախազը հանդիպել է տարբեր տարիներին նորածիններին կորցրած մայրերին

Առավոտյան ժամը 11-ից գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրերը: Նրանք կասկածում են, որ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը իրենց ստել են, թե փոքրիկները մահացել են, և նրանց հանձնել են որդեգրման: Կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և Արշակ Ջերջերյանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը գործի մասին հայտարարություն էր տարածել: Դեկտեմբերին ձերբակալվել էին հանցանքի համար մեղադրվողները, բայց մոտ մեկ շաբաթ անց նրանց խափանման միջոցը փոխվել էր, քանի որ առաջին ատյանի դատարանը կալանավորումը համարել էր ոչ օրինաչափ՝ եզրակացնելով, թե բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանի որոշումից հետո մեղադրվողներին ազատ են արձակել: Քննությունը շարունակվում է:

Գխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաձայնել է ընդունել ապօրինի որդեգրման գործով երեխաներին կորցրած մայրերից նրանց, ովքեր իրենց մոտ անձնագիր են ունեցել, և լսել է պահանջները: Մայրերը ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե ինչու են ազատության մեջ  ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալները, մասնավորապես՝ Հանրապետական ծննդատան տնօրեն, նախկին գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը: Մայրերը տեղեկացրին, որ գլխավոր դատախազի ու մի շարք պաշտոնյաների հետ հանդիպմանը նրանց խոստացել են, որ գործն օբյեկտիվորեն քննվելու է, և բոլորի նպատակն էլ գործի բացահայտումն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում