ՆՆարե Ոսկանյան

Նոր չվերթ՝ Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ

Նոր չվերթ՝ Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ

Ղրիմի խորհրդարանի Զբոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակն ասել է, որ այս տարվա մարտին նախատեսվում է կանոնավոր թռիչքներ կազմակերպել Սիմֆերոպոլից դեպի Երևան և հակառակը:

Նա РИА Новости-ին հայտնել է, որ Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունն արդեն տվել է թռիչքների թույլտվություն և պայմանավորվել է ռուսական Իկար ավիաընկերության հետ:

Սպասվում է, որ սկզբում Ղրիմից Հայաստան թռիչքներ կկատարեն շաբաթական երկու անգամ: Եթե ​​պահանջարկ լինի, չվերթը կդառնա ամենօրյա:

Չերնյակը նշել է, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև չվերթը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո կլինի առաջինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում