Խոսող կոթողներ. Լոնդոնի «Բոլոր Սրբերի» եկեղեցի

Խոսող կոթողներ. Լոնդոնի «Բոլոր Սրբերի» եկեղեցի

«Բոլոր Սրբերի» եկեղեցին գտնվում է Լոնդոնի Օքսֆորդ փողոցի հարևանությամբ՝ ամենահայտնի, մարդաշատ Մարգարետ փողոցում: Հաճախ հենց այդպես էլ այն կոչում են՝ Մարգարետ փողոցի «Բոլոր Սրբերի» եկեղեցի։

1880-ին ճարտարապետ Վիլյամ Բաթերֆիլդը պետք է բնակելի շենքերի արանքում կառուցեր եկեղեցի՝ համահունչ միջավայրին։ Բաթերֆիլդը շատ լավ տիրապետում էր գոթական ոճին։ Եկեղեցու բակը եւ դարպասները կառուցված են ճարտարապետական ու ոճային նույն թեմայով։ Եկեղեցին աչքի է ընկնում կառույցի ճակատի գունազարդումով: Այն արվել է ոչ միայն սովորական քանդակներով կամ  խորշերով, այլեւ բազմագույն աղյուսով, ինչի շնորհիվ պատը մնում է հարթ, իսկ պատկերը՝ աննկարագրելի գեղեցիկ։

Ինտերյերում աչքի է ընկնում նաև գոթական ոճով կառուցված գույնզգույն վիտրաժային պատուհանները, որոնք հիմնականում տեղադրված են կառույցի վերին հատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում