ՌՌոզա Խաչատրյան

Հանրապետության հրապարակի հնավայրերը կարող են նոր կյանք ստանալ. ֆոտոշարք

Հանրապետության հրապարակի հնավայրերը կարող են նոր կյանք ստանալ. ֆոտոշարք

Քայլելով մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներով՝ քչերը գիտեն, որ քայլում են «թաղված» հուշարձանների վրայով: Այդպես է նաև Հանրապետության հրապարակում: 

2003-ին՝ երբ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր հրապարակը, շինարարները հանդիպել են պատնեշի և հնագետներ հրավիրել: Պարզվել է՝ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:

1837 թ., երբ ցարական ժամանակաշրջանում սկսվել է Երիվանի նոր նախագծի գծագրումը, կառուցվել է քաղաքի հրապարակը, որի տակ էլ անցել են հին շինությունները:  

Հրապարակի «առաջին հարկի» շինություններն ավերվել են երկրաշարժից, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների՝ տեղի է ունեցել 1679 թվականին: Երկրաշարժը «քարը քարի վրա չի թողել», սակայն մնացել են շենքերի նկուղային հարկերը, որոնք էլ ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը:

21-րդ դարասկզբին շինարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվածը կրկին փակվեց շինարարական նյութերով ու ավազով:

Սակայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում  այժմ քննարկվում է Հանրապետության հրապարակի՝ գետնի տակ մնացած հնավայրերին նոր կյանք տալու նախագիծը: Քննարկումների մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում