ԳԳոհար Սիմոնյան

Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»

Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»

Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»: Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 23:00-ին, Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի հյուսիսում գտնվող King Abdullah Sport City բազմաֆունկցիոնալ մարզադաշտում:

Մադրիդյան թիմում գոլերը բաժին ընկան Թոնի Կրոսին, Իսկոյին և Լուկա Մոդրիչին: «Վալենսիայի» միակ գոլը 11-մետրանոց հարվածով խփեց Դանիել Պարեջոն: 70-րդ րոպեին դաշտ մտավ «Լևանտին» ակումբի ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը, բայց չկարողացավ արդյունավետ խաղ ցույց տալ:

Այսպիսով, Սուպեր գավաթի եզրափակչում «Ռեալը» կհանդիպի «Բարսելոնա» - «Ատլետիկո» զույգի հաղթողի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում