ՎՎարդան Հովսեփյան

Տոնական օրերին իրավիճակը հանգիստ է եղել վարակիչ հիվանդությունների առումով

Տոնական օրերին  իրավիճակը հանգիստ է եղել վարակիչ հիվանդությունների առումով

2019 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թ. հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:

Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այդպիսի դեպքերը նույնպես նվազել են նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝  պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:

Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։ 

Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ։

Չնայած ներկայացված տվյալները փաստում են, որ իրավիճակը վերահսկելի է, այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից.
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե'ք տեղամասային բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար.
  • հագնվե´ք եղանակին համանունչ.
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
  • հետևե´ք անձնական հիգիենային.
  • լվացեք և ախտահանե'ք բոլոր մակերեսները, խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվելու են սնունդ պատրաստելիս.
  • տարանջատե'ք սննդամթերքը, հում սննդամթերքի մշակման համար օգտվե'ք խոհանոցային առանձին պարագաներից. 
  • պահպանե'ք սննդամթերքը փակ տարաներում՝ հում և պատրաստի սննդամթերքի շփումը բացառելու համար. 
  • պատրաստի սնունդը մի' պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ավելի. 
  • լա՛վ լվացեք բանջարեղենը և մրգերը, հատկապես եթե դրանք մատուցվելու են հում վիճակում.
  • մի' օգտագործեք պահպանման ժամկետը լրացած սննդամթերք.
  • շմոլ գազից թունավորումներից խուսափելու համար ոչ մի դեպքում չանջատել հատուկ սարքերը.
  • գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդ և օդափոխել տարածքը.
  • բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է.
  • գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում.
  • խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել՝ օդափոխությունը լիարժեք է իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ.
  • գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում