ՆՆարե Ոսկանյան

Զրոյական հարկեր անձնական իրերի համար. հայրենադարձությունը խթանող նոր ծրագիր

Զրոյական հարկեր անձնական իրերի համար. հայրենադարձությունը խթանող նոր ծրագիր

Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք…,- Ֆեյսբուքի էջում, նոր նախաձեռնության մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:  

Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է:

Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում թե ոչ, եթե ՓԱՍՏԱՑԻ 3 ՏԱՐԻ (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերիի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… և այլն, ինչպես նաև մինչև վերադարձը առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա:

Արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ծավալուն այս նախագիծն առաջիկա օրերին կներկայացնեմ լայվերի, հարցազրույցների, ասուլիսների և տեսահոլովակների միջոցով: Ինչպես նաև կաշխատենք համապատասխան մարմինների հետ և կպատրաստենք մատչելի ուղեցույց՝ գործընթացն էլ ավելի մատչելի և պարզ դարձնելու համար։

Շնորհակալ կլինեմ ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցության համար:

Նախագծի մշակմանն օժանդակելու համար շնորհակալ եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Davit Ananyan-ին, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիոնալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ՀՀ արդարադատության ներկայիս նախարար Roustam Badasyan-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում