ՎՎարդան Հովսեփյան

Հակաթուրքական հանդիպում՝ Կահիրեում

Հակաթուրքական հանդիպում՝ Կահիրեում

Այսօր Կահիրեում հանդիպում է տեղի ունենալու Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարների միջև: Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը` պնդելով, որ այդ եռակողմ հանդիպումը կրում է հակաթուրքական բնույթ: ermenihaber-ը գրում է, որ Եգիպտոսի գլխավորած այդ համաժողովի ընթացքում քննարկվելու է արաբական աշխարհում պատժամիջոցների հարցը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Հունաստանն ակնկալում է Եգիպտոսի միջոցով արաբական աշխարհին ներգրավել Թուրքիայի դեմ ծրագրվող գործողություններում:

«Հունաստանն այդպես ցանկանում է արաբական աշխարհում բողոքի ալիք բարձրացնել թուրքական արտադրության ապրանքների դեմ, իսկ Եգիպտոսն էլ, նման դաշինքով Մերձավոր Արևելքում շահեկան դիրք զբաղեցնելով, կրկին ցանկանում է Արևմուտքի համար դերակատարում ունենալ»,- նշել է աղբյուրը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում