ՆՆարե Ոսկանյան

Մարալիկի ծննդատան աշխատակիցները փակել են ճանապարհը

Մարալիկի ծննդատան աշխատակիցները փակել են ճանապարհը

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:

Խոսնակը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը գնացել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին: 

Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում էր հրապարակել:

Համաձայն առողջապահության նախարարի 2018 թ. հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

Ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության, մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

Ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը պոտենցիալ վտանգ է ծննդկանի և նորածնի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում