ՆՆարե Ոսկանյան

Տարադրամի փոխանակման կետի վրա հարձակման դեպքը բացահայտվել է. ՔԿ

Տարադրամի փոխանակման կետի վրա  հարձակման դեպքը բացահայտվել է. ՔԿ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

 2020 թվականի հունվարի 4-ին Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկի անվտանգության աշխատակցից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, ավազակային հարձակում է կատարվել առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ապօրինի մուտք է գործել տարադրամի փոխանակման կետի տարածք, հարձակվել փոխանակման կետի աշխատակիցներից մեկի վրա և դանակով անկանոն շարժումներ կատարելով՝ պահանջել իրեն հանձնել տարադրամի կետում եղած գումարները, սակայն հանդիպելով փոխանակման կետի՝ հիշյալ աշխատակցի, ինչպես նաև օգնության հասած վերջինիս գործընկերոջ դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին: Վերջինս հայտնաբերվել է և ձերբակալվել՝ տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում