ԳԳոհար Սիմոնյան

Եգիպտոսի նախագահը ղպտիական տաճարում մասնակցել է Սուրբծննդյան պատարագին

Եգիպտոսի նախագահը ղպտիական տաճարում մասնակցել է Սուրբծննդյան պատարագին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մասնակցել է Սուրբծննդյան պատարագին, որ մատուցվել է հունվարի 6-ի, լույս 7-ի գիշերը՝ Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս  Բ-ի կողմից: Պատարագի պաշտոնը մատուցվել է Նորածնի տաճարում, որ գտնվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում՝ Վեդիանում:

Նշվում է, որ Մերձավոր Արևելքի խոշորագույն եկեղեցիներից մեկը՝ Նորածնի ղպտիական տաճարը, հավատացյալների առջև իր դռներն է բացել 2018-ին, և Սուրբ Ծնունդն այստեղ նշվում է արդեն երկրորդ անգամ: Արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով՝ Եգիպտոսի պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի կողմից: Տեղում պատարագին կարելի էր  մասնակցել միայն հատուկ հրավերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում