ՆՆարե Ոսկանյան

Դպրոցներում ջեռուցումը պետք է ապահովվի առնվազն 18-22 աստիճան ջերմաստիճանով

Դպրոցներում ջեռուցումը պետք է ապահովվի առնվազն 18-22 աստիճան ջերմաստիճանով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ պետք է պահպանել ջեռուցման նորմերը։

Առնվազն 18-22 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան Ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան Ցելսիուս:

Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թ. մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։

Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում:  Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան Ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան:

Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում