ՆՆարե Ոսկանյան

ԱՆ-ն՝ Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման մասին

ԱՆ-ն՝ Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման մասին

Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է հրապարակել:

Համաձայն առողջապահության նախարարի 2018 թ. հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։ Ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության, մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի: Ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար:

Նշվում է, որ բնակչի համար  ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ, սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, որը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։

Խոսքը բոլոր այն ծննդատներին է վերաբերում, որոնք չեն բավարարարել այդ պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում