Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիան` BAFTA-ն, հրապարակել է «Ծագող աստղ» մրցանակի հավակնորդների ցուցակը: Այս տարի հեղինակավոր մրցանակի համար կպայքարեն Ակվաֆինան («Հրաժեշտ»), Քեյթլին Դիվերը («Կրթություն»), Ջեք Լաուդենը («Պայքար իմ ընտանիքի դեմ»), Քելվին Հարիսոն Կրտսերը («Ալիքներ»), Մայքլ Ուորդը («Կապույտ պատմություն»):
Մրցանակը շնորհվում է երիտասարդ տաղանդներին, որոնք մեծ վերելք են գրանցել կինոարդյունաբերության մեջ: Նախորդ տարիների դափնեկիրների թվում են եղել Շայա Լաբաֆը, Թոմ Հարդին, Քրիսթեն Սթյուարտը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին Լոնդոնում:










