ՎՎարդան Հովսեփյան

Կանանց Հայաստանի Մ 16 տարեկանների հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Գլենդելում

Կանանց Հայաստանի Մ 16 տարեկանների հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Գլենդելում

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Գլենդելում: Գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանի սաները նախապատրաստվում են հուլիսին Ջիբրալթարում կայանալիք C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությանը:

Մարզումից առաջ հայ մարզուհիների հետ հանդիպել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

«Վերջին տարիներին մեծ ուշադրությամբ հետևում ենք ձեր ելույթներին ու շատ հաճելի է, որ այսօր մեծ մրցակցություն է ծավալվել հավաքականում հայտնվելու համար: Հույս ունենք, որ դուք տարիներ անց ելույթ կունենանք նաև ազգային հավաքականում: Բասկետբոլը միջոց է, որ ձեր նման գեղեցիկ հայուհիներն ավելի ամուր կապված լինեն հայրենիքի հետ»,- ասել է Արթուր Նազարյանը:

ՀԲՖ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև մյուս տարիքային հավաքականների անդամների հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում