ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով, կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին:
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը»:










