Մշակութային բաց դաս երեւանյան արվեստի դպրոցներում

Մշակութային բաց դաս  երեւանյան արվեստի դպրոցներում

Այս տարի երեխաները փոխում են բոլոր պատկերացումները ավարտական քննաշրջանի մասին:  Ոչ թե լարված, այլ երգ ու պարով, ոչ թե քննասենյակներում, այլ  բաց երկնքի տակ՝ բնության գրկում: Երաժշտական ու արվեստի դպրոցների սաները որոշել են կազմակերպել  մշակութային ֆլեշմոբ: «Երեւանյան ամառ 2015» ծրագրի նպատակն է մշակութային բաց դասեր անցկացնել կրթօջախների շենքերի առջև:

Տարվա ամփոփիչ բաց դասերը սովորաբար անցնում են դասասենյակներում՝ ուսուցիչների մասնագիտական  խիստ հայացքի  ներքո: Այս կարգը ֆլեշմոբով շրջանցելու հնարամտությունը, ինչպես երևում է, ոչ միայն աշակերտների հավանությանն է արժանացել, այլեւ ուսուցիչների: Այնպես որ այս տարի  ուսումնական տարին արվեստի դպրոցներում բոլորի համար կավարտվի ուրախ նոտայով:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում