Հունիսի 5-ը երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Հունիսի 5-ը երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Տաթեւիկ Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանի կուռք Օֆելյա Համբարձումյանի դուստրն է: Բայց նրան ավելի շատ տեմբրով են ճանաչում, քան երգչուհու դստեր տիտղոսով:

Մայրը՝ երգչուհի, հայրը՝ քամանչահար, եղբայրը` ջութակահար: 11 տարեկանում նա էլ սկսեց իր երաժշտական ուղին: Դպրոցն ավարտեց, հետո ավարտեց  Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, ապա` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ ձեռք բերեց խմբավարի մասնագիտություն: Սակայն խմբավար Տաթևիկ Հովհաննիսյանի ձայնը նրան նվագախմբին մեջքով կանգնեցրեց: Ընդունվեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբ:

Տանը տարբեր երաժշտություններ էին հնչում՝ դասական, հայկական, ժողովրդական: Ջազն էլ հնչեց Տաթևիկի շնորհիվ: 1990-ին Հայաստանում մեծ հաջողություն ունեցող երգչուհին մեկնեց Միացյալ նահանգներ: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում