ՆՆարեկ Սահակյան

Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման․ Լավրով

Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման․ Լավրով

<<Խախտվում են միջազգային իրավունքի սկզբունքները և այդ գործողություններն արժանի են դատապարտման>>,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

2 երկրների արտաքին քաղաքական գեատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաղդադում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության պաշտոնատար անձանց վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության նպատակաուղղված գործողությունները, այն էլ երրորդ ինքնիշխան պետության տարածքում՝ առանց նրա իմացության, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները և արժանի են դատապարտման:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում