Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց ծեծկռտուքով

Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց ծեծկռտուքով

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվել է խմբային փուլի երրորդ տուրը: Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 0-3 զիջել է ֆրասիացիներին:

Ընտրական մրցաշարի ֆուտբոլային հանդիպումներից մեկն անավարտ է մնացել. Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ խաղն ընթանում էր Բելգրադում: 0:0 հաշվի ժամանակ խաղադաշտի վրա հայտնվել է թռչող սարքից կախված Մեծ Ալբանիայի՝ այսինքն Ալբանիա պետության և  Կոսովոյի դրոշը։ Սերբ ֆուտբոլիստները վերցրել են դրոշը մրցավարին հանձնելու համար, սակայն ալբանացիները փորձել են խլել այն: Սկսվել է հրմշտոց 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Դրանից հետո սերբ ֆանատները սկսել են ճայտրուկներ նետել եւ, բախվելով ոստիկանների հետ, ներխուժել են խաղադաշտ: Երկրպագուները հարձակվել են նաեւ ալբանացի ֆուտբոլիստների վրա:

Երկու երկրների միջև հարաբերություններն արդեն երկար տարիներ լարված են Կոսովո երկրամասի համար: Պատմականորեն սերբական հող համարվող, այժմ անկախ Կոսովոյի բնակչության 90 տոկոսն ալբանացիներ են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում