ՆՆարե Ոսկանյան

Գյումրիից Աթենք, Երևանից Սալոնիկ` Ryanair-ով

Գյումրիից Աթենք, Երևանից Սալոնիկ` Ryanair-ով

Ryanair ավիաընկերության կայքում հայտնվել է Երևանից ու Գյումրիից նոր ուղղություններով թռիչքների ամրագրման հնարավորություն։

Ընկերության պաշտոնական կայքի համաձայն, սկսած մայիսի 11-ից կարելի է տոմս ամրագրել Երևան-Սալոնիկ ուղղությամբ։Արժեքը կսվում է 33 եվրոյից՝ 1 ուղղությամբ։

Գյումրի-Աթենք թռիչքներն իրականացվելու են մայիսի 12-ից, գինը՝ սկսած 20 եվրոյից, 1 ուղղությամբ։ Չվերթները սկսվելու են մայիսի 12-ից։

Հունվարից Ryanair-ը սկսում է թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ ու Միլան, մարտից՝ Գյումրիից Մեմինգեն ուղղություններով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում