ՎՎարդան Հովսեփյան

Աննա Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Աննա Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։

Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը։

Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու։ Շնորհակալություն ձեր հայրենասիրության և անձնվիրության համար։

Ցանկանում եմ, որ 2020 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում