ԼԼիլիթ Սեդրակյան

Հայտնի է երթուղայինի վթարից տուժածների ինքնությունը. նրանց վիճակը բավարար է

Հայտնի է երթուղայինի վթարից տուժածների ինքնությունը. նրանց վիճակը բավարար է

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ:

Պարզվել է, որ Կուրղինյան փողոցում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Պողոս Դ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Բելլա Բ.-ն (ծնված 1981 թ.), Զոյա Մ.-ն (ծնված 1973 թ.), Ասյա Պ.-ն (ծնված 1953 թ.), Ռոմիկ Վ.-ն (ծնված 1960 թ.), Զեմֆիրա Բ.-ն (ծնված 1948 թ.) և Գագիկ Հ.-ն (ծնված 1950 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում