ԼԼիլիթ Գասպարյան

2019-ին երկաթուղին փոխադրել է 3,2 մլն տոննա բեռ և 426 հազար ուղևոր

2019-ին երկաթուղին փոխադրել է 3,2 մլն տոննա բեռ և 426 հազար ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2019 թ. աշխատանքի արդյունքները: Ինչպես նշել է նա, ավտոտրանսպորտի հետ սուր մրցակցության պայմաններում տարին երկաթուղու համար եղել էր բավականին բարդ, սակայն ձեռնարկված միջոցները թույլ են տվել ապահովել դրական արդյունքներ:

Հունվար-դեկտեմբերի արդյունքներով երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 3,2 մլն տոննա, ինչը 11,1% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, բեռնաշրջանառությունն ավելացել է 17,3%-ով, արտահանումը՝ 25%-ով, ներմուծումը՝ 12,5%-ով, իսկ տեղական բեռնափոխադրումները՝ 6,9%-ով:

Աճ 11%-ով գրանցվել է նաև ուղևորափոխադրումների ոլորտում: Տարվա ընթացքում ուղևորների թիվը գերազանցել է 426,6 հազարը, միջազգային փոխադրումներն ավելացել են 13%-ով, տեղականները՝ 10%-ով:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, որն ավելացել է 1,5%-ով՝ մինչև 1537 տոննա, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները:

Աճել են նաև շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում նախորդ տարվա համեմատ աճել է 31,5%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,1%-ով, իսկ  ընթացիկ վերանորոգումը՝ 3,5%-ով: 

Հունվար-դեկտեմբերին երկաթուղին սպասարկել է 14,1 հազար գնացք, որից 98,8%-ը՝  ըստ չվացուցակի: Ընդ որում, գնացքների չվացուցակների կատարողականը վկայում է ուղևորատար և բեռնատար գնացքների շարժի բարելավման և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտության մասին:

Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թ. գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 73 միավոր: Երկաթուղում շարունակվում են գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

«Հարավկովկասյան երկաթուղու» հիմնական ձեռքբերումների շարքում Սերգեյ Վալկոն նշեց, մասնավորապես, Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկրորդ արագընթաց գնացքի աշխատանքի մեկնարկը, «Ղալթախչի» երկաթուղային կայարանի վերակառուցումը, որին ուղղվել է 60 մլն դրամ, առանց վնասների աշխատանքը տարվա արդյունքներով:

2019 թ. նոյեմբերի 1-ից բարձրացել են ընկերության բոլոր աշխատողների աշխատավարձերը, իսկ տարվա արդյունքներով վճարվել են պարգևներ՝ միջին աշխատավարձի չափով:

2020-ի կարևորագույն խնդիրներից Սերգեյ Վալկոն առանձնացրեց գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, բյուջետային համակարգի և աշխատանքային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը:

«Այդ նպատակների կատարումը կախված կլինի մեզանից յուրաքանչյուրից: Մենք շարժվում ենք դեպի զարգացում: Երկաթուղայիններին մաղթում եմ լավատեսություն, արդյունավետ աշխատանք, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն»,- ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Այնուհետև Սերգել Վալկոն արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևներ հանձնեց երկաթուղու մի խումբ աշխատողների: 

«Կարմիր բլուր» կայարանի, ուղևորատար գնացքների զննման տեխկետի,  «Ախթալա» քարշային ենթակայանի, «Արմավիր» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի անձնակազմերին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և էսթետիկայի ձեռնարկություն» պատվավոր կոչումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում