ԼԼիլիթ Սեդրակյան

Ինչպես առողջ սնվել տոնական օրերին. խորհուրդներ առողջապահության նախարարությունից

Ինչպես առողջ սնվել տոնական օրերին. խորհուրդներ առողջապահության նախարարությունից

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու հետևանքով հաճախ տոնական օրերին արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողության համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նման խնդիրներից խուսափելու համար առողջապահության նախարարության մասնագետները հորդորում են`

1. տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդով.

2. սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք. 

3. оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նման անառողջ սննդի փոխարեն.

4. սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողության համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը. 

5. պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ. 

6. նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ

անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում