ՎՎարդուհի Բալյան

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ՝ հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2020 թ. մարտի 30-ին՝ Ալմաթիում, ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացնում է, որ Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ:

Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները (2:0, 3:1)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում