Երկրի մարզերում եւ Երեւանում մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները

Երկրի մարզերում եւ Երեւանում մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները

Երկրի մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:

Հայաստանում ընդհանուր 34 քննական կենտրոն է ստեղծվել, որոնցից այսօր քննություն կանցկացվի 12-ում: «Կենսաբանություն» առարկայից կա 1400, «Համաշխարհային պատմությունից»՝ 140, «Աշխարհագրությունից»՝ 330 դիմորդ: Կազմակերպիչների խոսքով, այս տարի ընթացակարգային փոփոխություններ կան: Խստացվել են պայմանները նրանց հանդեպ, ովքեր կփորձեն օգտվել ծածկագրերից, հեռախոսներից եւ նման այլ սարքերից: Եթե նախորդ տարիներին ընդունված էր, որ այդ դեպքում դիմորդը մեկ անգամ զգուշացվում, երկրորդ անգամ հեռացվում էր, ըստ նոր կարգի՝ վերացել է զգուշացումը եւ միանգամից հեռացվում է քննական սենյակից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում