ՆՆարե Թադևոսյան

44 նոր բնակարան՝ Արցախի ՊԲ զինծառայողներին և պահեստազորայիններին

44 նոր բնակարան՝ Արցախի ՊԲ զինծառայողներին և պահեստազորայիններին

Ամանորի տրամադրություններն ու իրականություն դարձած երազանքների բերկրանքը նոր տարվա շեմին վայելելու հնարավորություն ստացան ՊԲ-ի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ, որոնք ապահովվեցին նորակառույց բնակարաններով:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Մարտունի քաղաքում դեկտեմբերի 29-ին կազմակերպված նորամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին, բացի շահառու զինվորականներից ու նրանց ընտանիքների անդամներից, նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բացման արարողության ընթացքում հնչել են շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր, ընդգծվել նախկին ու գործող զինվորականների բնակարանային պայմանների բարելավման կարևորությունը առավել պաշտպանված հայրենիք, մարտունակ ստորաբաժանումներ ու ամուր ընտանիքներ ունենալու համատեքստում:

Բացի 44 նոր բնակարաններից, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում