Հիմնանորոգվել է Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցը

Հիմնանորոգվել է Ստեփանակերտի  համար 6 հիմնական դպրոցը

Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցը  «Տարվա լավագույն դպրոց» մրցույթից մի քանի անգամ դուրս է մնացել շենքային պայմանների անբավարար լինելու պատճառով:

Այդ խոչընդոտն այլևս չի կարող խանգարել առաջատարի տիտղոսին արժանանալու համար, քանի որ մնացած բոլոր նախադրյալներն ունի: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի  շնորհիվ դպրոցին նվիրաբերվել է 1 միլիարդ 74 միլիոն դրամ։ Գլխավոր հովանավորը դպրոցի հանդիսավոր բացմանը դատարկաձեռն չի եկել.  20 նոր համակարգիչներն արդեն սպասում են աշակերտներին:

Կրթօջախի ուրախությունը կիսել է նաև Արցախի Հանրապետության Նախագահը` մասնակցելով տոնական միջոցառմանը: Բարերարի ուղեկցությամբ Բակո Սահակյանը շրջել ու ծանոթացել է դպրոցի պայմաններին: 

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում