Հունիսի 3-ը աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալի ծննդյան օրն է

Հունիսի 3-ը աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալի ծննդյան օրն է

Աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալի գնդակը մանկության տարիներին այսքան փոքր չէր: Նա երազում էր ֆուտբոլիստ դառնալ:

Իսպանիայի Մալյորկա կղզում ծնված տղան մի օր հորեղբոր կողմից նվեր ստացավ թենիսի ռակետ: Այդ օրից Նադալը սկսեց թենիսով զբաղվել:

Ութ տարեկանում նա հաղթեց շրջանային չեմպիոնատում, որտեղ խաղում էին 12 տարեկան թենիսիստներ: 15 տարեկան Ռաֆայելը մասնակցեց ATP-ի կազմակերպած երկու մրցման: Հաջորդ տարի պատանեկան Ումբոլդոնում հասավ մինչև կիսաեզրափակիչ: 2002-ի ապրիլին 15-ամյա Նադալը տարավ իր առաջին  լուրջ հաղթանակը: 2003-ին Ումբոլդոնում Նադալը դարձավ ամենաերիտասարդ թենիսիստը, ով բարձրացել էր մինչև երրորդ ռաունդը:

2005-ին նա արդեն Մեծ սաղավարտի հաղթող էր, որի շնորհիվ երեք տարի շարունակ համարվում էր աշխարհում երկրորդ ռակետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում