Երեւանը՝ միջազգային զբոսաշրջային ուղիների հիթ-շքերթում

Երեւանը՝ միջազգային զբոսաշրջային ուղիների հիթ-շքերթում

Վարդագույն մայրաքաղաքը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Հեղինակավոր պարբերականները զբոսաշրջության համար լավագույն վայրերի հիթ-շքերթներ կազմելիս չեն մոռանում ներառել նաեւ 2797-ամյա Երեւանը:

Քանի դեռ Երեւանի քաղաքապետարանը զբաղված էր քաղաքը զարդարելով` Հայաստան այցելեց  ռեալիթի շոուների աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն իր ռեփեր ամուսնու հետ ու աշխարհի ուշադրությունը շեղեց դեպի Երեւանը: Քանյե Ուեսթի եւ «Սիսթեմ օֆ ը դաուն» ռոք խմբի բացօթյա համերգներն էլ դարձան կուլմինացիոն իրադարձություններ:

Բազմաթիվ օտարերկրացիներ ավելի մոտիկից ծանոթանալով Երեւանի եւ Հայաստանի գեղատեսիլ վայրերին` որոշել են հենց մեր երկրում կազմակերպել իրենց ամառային հանգիստը: Մաքուր օդ, համեղ կերակուր եւ գրեթե ամեն օր բացօթյա փառատոներ: Երեւանի քաղաքապետարանը խոստացել է երեւանյան ամառը դարձնել ավելի գունավոր: Արդեն պատրաստ են նաեւ զբոսաշրջային քարտեզները, որոնք անվճար բաժանվելու են օդանավակայանում եւ հյուրանոցներում ու ուղորդելու են զբոսաշրջիկներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում