ՆՆարե Ոսկանյան

Լրացուցիչ չվերթ՝ Երևան - Նիժնի Նովգորոդ - Երևան

Լրացուցիչ չվերթ՝ Երևան - Նիժնի Նովգորոդ - Երևան

Հունվարի 15-ից ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) բացում է լրացուցիչ չվերթ՝ Երևան - Նիժնի Նովգորոդ - Երևան երթուղով:

Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի համաձայն՝ Embraer 190 ինքնաթիռները չորեքշաբթի օրերը թռչելու են Երևանից՝ տեղական ժամանակով 07:00-ին, իսկ Նիժնի Նովգորոդից մեկնումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 09:50-ին:

Ավիաընկերությունը կանոնավոր թռիչք է իրականացնում Երևան - Նիժնի Նովգորոդ - Երևան երթուղով 2019 թվականի նոյեմբերի 2-ից:

Վերջերս Երևանը ռուսաստանցիների շրջանում ամենատարածված տուրիստական ​​վայրերից մեկն է: Բացի այդ, Հայաստանը ընդգրկվել է 2019 թվականի 18 լավագույն բյուջետային ուղղությունների ցանկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում